Հայ խաղաղապահները Իրաքում կմնան առնվազն եւս մեկ տարի

PanARMENIAN.Net - Հայաստանը կերկարացնի իր զինվորական համակազմի ներկայության ժամկետն Իրաքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այցելել էր Բաղդադ: Ինչպես հաղորդել է Ս.Սարգսյանը, «դեռեւս խոսք չկա կոալիցիոն զորքերն Իրաքից դուրս բերելու մասին»: «Ես չգիտեմ, թե ով է պատրաստվում դուրս բերել զորքերը, սակայն կոալիցիոն ուժերի ղեկավարությունը նման նպատակ չունի»,-ընդգծել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, 2007 թվականի գարնանը Իրաքի կառավարության վերահսկողությանը կհանձնվեն մի քանի գավառներ, իսկ հաջորդ տարվա ավարտին, հնարավոր է, որ իրաքյան զինված ուժերն ու ոստիկանությունը հիմնականում կվերահսկեն երկիրը:



Նշենք, որ հայկական խաղաղապահ համակազմը գտնվում է Իրաքում լեհական դիվիզիայի կազմում երկրի խորհրդարանի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 24-ին վավերացված հուշագրի հիման վրա: Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը Իրաք էր մեկնել ընթացիկ տարվա հուլիսի 23-ին: Հայ երկնագույն սաղավարտների կազմում են ընդհանուր հրամանատարը, լեհական դիվիզիայի կենտրոնակայանին կից սպան, դասակի հրամանատարը, 30 վարորդ, 10 սակրավոր եւ 3 բժիշկ: Հայկական կողմը մտադիր է երկարացնել իր խաղաղապահների ներկայության ժամկետն Իրաքում եւս մեկ տարով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---