Նինո Բուրջանաձե. Իրականում ԱՊՀ գոյություն չունի

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Անկախ պետությունների համագործակցություն գոյություն չունի: «Ես ոչ մի ակնկալիք չունեմ, կապված ԱՊՀ-ի հետ: Իրականում այդ կազմակերպությունը գոյություն չունի եւ չի կարող ելք առաջարկել ստեղծված իրավիճակից»-ասել է Բուրջանաձեն լրագորղներին Պետերբուրգում, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 27-րդ ընդլայնված նիստի նախաշեմին: Հիշեցնենք, որ Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա «Կովկասյան քառյակի» հանդիպումը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները: «Քառյակի» հանդիպումը տեղի կունենա Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի նախաձեռնությամբ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---