Բեռլինը թույլ չի տա սիրիացի փախստականներին վերամիավորվել ընտանիքների հետ![]() 10 նոյեմբերի 2015 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Բեռլինը չի կարող թույլ տալ սիրիացի փախստականներին Գերմանիա տեղափոխել նաև ընտանիքը: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Ըստ նրա, այժմ Գերմանիայի իշխանությունները ջանքեր են գործադրում գրանցելու և տեղավորոելու համար հսկայական թվով փախստականների, որոնք ամեն օր են ժամանում երկիր: «Ակնհայտ է, որ այս պայմաններում ընտանիքների հետ վերամիավորվելու մասին խոսք լինել չի կարող»,-մեջբերել է Զայբերտին dpa գործակալությունը: Frontex եվրոպական սահմանային գործակալությունը հայտնել է, որ 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիություն է ժամանել մոտ 710 հազար ներգաղթյալ: Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհայինից հետո: Ավելի վաղ գերմանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ կառավարությունը կարգադրել է այսպես կոչված սուբսիդիար օգնություն տրամադրել սիրիացի փախստականներին: Այն ենթադրում է Գերմանիայում մինչև 1 տարի գտնվելու թույլտվություն, և չի նախատեսում վերամիավորում ընտանիքի հետ: ԶԼՄ-ները պնդում էին, որ Միգրանտների և փախստականների գծով դաշնային գերատեսչությունը` BAMF արդեն համապատասխան հրահանգ է ստացել, հայտնում է dw.com-ը: ԳԴՀ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիրերը նույնպես հաստատել է այս տեղեկությունը, որը խիստ քննադատության է արժանացել սոցիալ-դեմոկրատների կողմից: Զայբերտն այս առնչությամբ ասել է, որ ՆԳՆ ղեկավարը վայելում է կանցլեր Մերկելի լիակատար վստահությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրիան մտադիր է խստացնել երկրի տարածքում փախստականների կացության մասին օրենքը: Ըստ կառավարության նոր ծրագրի, բռնի տեղահանվածներին հայրենիք կուղարկեն, երբ իրավիճակն այնտեղ կայունանա: Մինչդեռ Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը, որը նույնպես իմիգրացիոն հարցերով է զբաղվում կառավարությունում, SVT-ին տված հարցազրույցում կոչ է արել փախստականներին «Գերմանիա մեկնել», քանի որ Շվեդիայում այլևս տեղ չկա երկողներին տեղավորելու համար: ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ընդունել է մոտ 17 հազար սիրիացի փախստականի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |