Մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն![]() 6 դեկտեմբերի 2015 - 08:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: 1997 ընրտատեղամասեր բացվել են առավոտյան ժամը 8:00-ին: Քվեարկությունը կտևի 12 ժամ: Երեկոյան 20:00 ընտրատեղամասերը կփակվեն և քվերակությունը կհամարվի ավարտված: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 մլն 550 հազար 323: Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում 18 տեղական հասարակական կազմակերպություն և 6 միջազգային կազմակերպություն, որոնց թվում են դիտորդներ ԱՊՀ դիտորդական առաքելությունից, ԱՊՀ միջխորհրդարանական կազմակերպությունից, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ, դիտորդներ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: Անկախ Հայաստանի պատմության մեջ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն 3-րդն է: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են փոփոխությանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |