ԿԸՀ. Հանրաքվեին Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավումք ունի 265 քաղաքացի![]() 6 դեկտեմբերի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական: Այս մասին դեկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում տեղեկացրել է ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը: «Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։ «Քաղաքացին մտնելով ընտրատեղամաս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստորագրում, ստանում քվեարկության թերթիկն ու ծրարը, քվեարկում։ Այնուհետև մինչև արկղը գցելը, կնքվում է անձնագիրը, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում, որովհետև անտրամաբանական է պլաստիկ քարտը դրոշմակնքել։ Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցող քաղաքացիների անվան դիմաց կնշվի, որ մասնակցել է նույնականացման քարտով, այնուհետև ընտրատեղամասերի գրանցամատյաններում կամրագրեն՝ քանի քաղաքացի է մասնակցել նույնականացման քարտով», - ասել է հանձնաժողովի քարտուղարը: Նա նաև տեղեկացրել է, որ քվեարկության ավարտին ԿԸՀ-ն կունենա նաև ընդհանուր թիվ, թե ընդհանուր առմամբ, քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտով։ Սմբատյանը նկատել է, որ մինչև քվեաթերթիկով ծրարը արկղը նետելը, այն պետք է պարտադիր դրոշմակնքվի։ Սակայն սա չի վերաբերում շրջիկ արկղի մեջ նետված ծրարներին, որոնց կնքվելու են ընտրատեղամասերում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |