Հանրաքվեից հետո. Ընդդիմությունը բողոքում է, «Այո»-ն՝ հաղթում (Թարմացվող)![]() 6 դեկտեմբերի 2015 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին ավարտվեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: PanARMENIAN.Net ը հետևում է հանրաքվեից հետո ընթացող զարգացումներին: 02:06 321 ընտրատեղամասերի արդյունքը՝ 66.42%«Այո»: 01:32 Ոստիկանությունը «Նոր Հայաստանի» ցույցից բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների: Նրանց մի մասն առավելապես հայտնի է հանրությանը որպես էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ակտիվ մասնակիցներ: 00:31 151 ընտրատեղամասերի արդյունքների պատկերն է. «Այո»՝ 70.6%, «Ոչ»՝ 26.3%: 00:17 Ամփոփվել են 75 ընտրատարածքում քվեարկության արդյունքները. «Այո»՝ 76.94%, «Ոչ»՝ 20.50%: 23:28 Առաջին 20 ընտրատեղամասերում ընտրությունների ամփոփման արդյունքում «Այո»-ն հավաքում է 73.15%, «Ոչ»-ը՝ 23.27%: 22:34 ԿԸՀ-ը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Քվեարկության իրավունք ուներ 265 քաղաքացի, որոնցից 245-ն է մասնակցել: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել են «այո», 7-ը՝ «ոչ»: 20:25 Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: 21:08 Հանրաքվեին մասնակցել է 50.51%-ը՝ 1.296.368 քաղաքացի, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մասնակցության բոլոր տվյալներն՝ այստեղ: 20:47Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտին Ազատության հրապարակում սկսվել է Հիմնադիր խորհրդարանը, «Ժառանգություն» կուսակցությունն ու այլ հանրային անձանց հավաքած «Նոր Հայաստան» միավորման բողոքի ցույցը: Ելույթ ունեցողները, թվարկելով ընտրախախտումները, հայտարարեցին, որ հանրաքվեն կեղծված է, ու պահանջեցին անվավեր ճանաչել դրա արդյունքները: Հայտարարված է երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իր հերթին, ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակի շրջակայքում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցներին ասել է, որ անհանգստանալու կարիք չկա. ոստիկանների տեղաբաշխումը պայմանավորված է ըստ անհրաժեշտության, հայտնում է A1+-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |