«Այո»-ն հաղթեց` 63,35% ձայն հավաքելով![]() 7 դեկտեմբերի 2015 - 08:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 1997 ընտրատեղամասից ստացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական տվյալները: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների 63.35%-ը՝ 825.622 քվե: Դեմ է քվեարկել 421.593 ընտրող կամ 32.35%-ը: «Այո»-ի համար քվեարկել է ցուցակներում ընդգրկված ընտրոնղերի ընդհանուր թվի 32.17%-ը: Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: Հանրաքվեի կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |