Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են ընդլայնվել հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների ուսուցման և ցանկացած ոլորտում պետպատվերների վրա: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտը» սեփական աղբյուրների վրա հղումով:
Պարբերականին նաև հաջողվել է ծանոթանալ կառավարության որոշման նախագծին, որը ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ`Թուրքիայի դեմ «հատուկ տնտեսական միջոցների» կիրառման շրջանակում:
Ըստ աղբյուրների, պատժամիջոցների ընդլայնումը կնշանակի ՌԴ և Թուրքիայի միջև աշխատանքների և ծառայությունների ներկրման լիակատար կասեցում, հայտնում է Slon.ru-ն:
Պատժամիջոցների կատարմանը հավանաբար կհետևի «Ռոսֆինմոնիտորինգը» ԿԲ մասնակցությամբ: Կառավարությունը սակայն իրավունք կունենա կանոնավորել պատժամիջոների իրագործումը` որոշ դեպքերում բացառումներ սահմանելով:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:
Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:
ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: