Թուրքիան բողոքում է Սաուդյան Արաբիայում իրականցված մահապատիժները Էրդողանի այցի հետ կապող հրապարակումների դեմ 8 հունվարի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելով դադարեցնել հրապարակումները, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապվում է թագավորությունում իրականացված մահապատիժների հետ: «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի պետական կառույցներին մոտ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք կապում են Թուրքիայի նախագահի վերջերս Սաուդյան Արաբիա կատարած այցը այդ երկրում իրականացված մահապատիժների հետ»,-մեջբերում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարությունը Reuters գործակալությունը: Էրդողանն այցելել է Սաուդյան Արաբիա դեկտեմբերի վերջում; Արդեն հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ մահապատժի ենթարկեց 47 մարդու, այդ թվում շիա փոքրամասնության ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկին՝ շեյխ Նիմալ ալ Նիմրը, որը 2012-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քարոզիչի մահը վրդովմունք առաջացրեց շիաների շրջանում, այդ թվում Իրրանում: Երկրի գերագույն ղեկավար, այաթոլլա Ալի Համենեին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կառավարիչները իրենց պատիժը կստանան քարոզչին մահապատժի ենթարկելու համար: Հունվարի լույս 3-ի գիշերը Թեհրանում հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Շենքը հրկիզվեց, ոստիկանությունը 40 մարդ ձերբակալեց, դիվագետները տարհանվեցին Իրանից: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան դադարեցրեց ավիացիոն հաղորդակցությունն Իրանի հետ, ինչպես նաև երկկողմ առևտրային հարաբերությունները և արգելեց իր հպատակներին այցելել Իրան: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատիժներն այդ երկրի ներքին գործն են: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |