Ռուսաստանը հեռվանում է Հարավային Կովկասից

PanARMENIAN.Net - 2006 թվականը թռիչք դարձավ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռվանալու հարցում: Դրա պատճառներից մեկը Ռուսաստանի «գազային» քաղաքականությունն է ԱՊՀ բոլոր երկրների նկատմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամալո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ռուսաստանի տարածաշրջանի հեռվանալու մեկ այլ ազդեցիկ գործոն է հանդիսանում ռուս-վրացական հարաբերությունների սրումը: Թե մի եւ թե մյուս դեպքում, Ռուսաստանի վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ հայ հասարակությանը հանգեցրին էական փոփոխությունների հասարակական դիսկուրսի բնագավառում` էապես փոխելով հայերի վերաբերմունքը Ռուսաստանի նկատամամբ»,- նշել է նա: Ճիշտ է, Իսկանդարյանի խոսքերով, Ռուսատսանը եղել եւ մնում է Հայաստանի առավել ծանրակշիռ եւ էական ռազմա-քաղաքական դաշնակիցը:



«Սակայն, այլ բնագավառներում, օրինակ առեւտրա-տնտեսական, ուրիշ երկրների հետ հանրապետության հարաբերությունների դեպքում, Հայաստանի համար առաջնակարգ նշանակություն ունի Եվրոպան: Այստեղ մի քանի պատճառ կա. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) զարգացումը, Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների նոր զարգացումները»,- գտնում է հայ քաղաքագետը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականությունը ռուս-վրացական դիմակայութնան մեջ գալիս է նպատակահարմարությունից: «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ճոխություն` փչացնել հայ-վրացական հարաբերությունները ՌԴ-ին հաճույք պատճառելու նպատակով: Ինչը եւ արվում է, եւ դա ճիշտ է: Իսկ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի հայկական ղեկավարությունն իրեն այլ կերպ պահի: Ավելին, Հայաստանն սկսում է դուրս գալ «հավերժ դաշնակիցներ, հավերժ թշնամիներ» պարզունակ մտածելակերպից եւ այլ կերպ է սկսում վերաբերվել «Ռուսաստանի առաջադիրքային» դերին, որը նրան ստիպողաբար փաթաթում են եւ որը բավականին հեռու է իրականությունից»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Ինչ վերաբերում է կովկասցիների նկատամամբ աճած քսենոֆոբիային, ապա, հայ քաղաքագետի կարծիքով, պարզապես այդ մասին սկսել են շատ գրել: «Հայերի սպանություններն ու ճնշումները Ռուսաստանում միշտ էլ եղել են, պարզապես այժմ հայկական մամուլում դա սկսել են նկատել: 1994-1995 թվականներին Կրասնոդարի շրջանում ջարդեր եւ տեղահանություններ են եղել, սակայն այն ժամանակ դրա մասին ոչ ոք չէր գրում: Այնպես որ, ամբողջ գործը մամուլի ակտիվացման մեջ է: Եւ հետո դա հենց Ռուսաստանի խնդիրն է, եւ ցանկացած այլ բազմազգ պետության»,- ասել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---