Ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6°C-ով

Ջերմաստիճանը փետրվարի  4-5-ին կբարձրանա 5-6°C-ով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ:

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով:

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---