Սերբական «Զաստավան» ստացել է Հայաստան զենք արտահանելու թույլտվություն

PanARMENIAN.Net - Սերբական «Զաստավա» ընկերությունն այսօր ստացել է Հայաստան զենք արտահանելու թույլտվություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Կրագուեւաց քաղաքում գտնվող «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը հայտնել է, որ գործարքի արժեքը 1 միլիոն 750 հազար դոլար է: Գրույովիչը հավելել է, թե իրենք ակնկալում են ստանալ եւս մեկ թույլտվություն` 900 հազար դոլար արժողությամբ հաջորդ գործարքի համար:



Հիշեցնենք, որ Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաշկովիչը քննադատել է սպառզինության վաճառքը Հայաստանին: «Զենքի վաճառքը Հայաստանին Սերբիայի կառավարության գործն է: Մենք միայն կարող ենք քաղաքական գնահատական տալ, սակայն այդ գնահատականը ոչինչ չի փոխի: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ-ն վերջնականապես էմբարգո է դրել Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Կա նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 8153 բանաձեւը, որը նախազգուշացնում է երկրներին զենքի ցանկացած առաքումներից դեպի Հայաստան եւ Ադրբեջան»,-նշել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը:



Մինչդեռ, նշենք, որ Հայաստանի պաշտոնյաները չեն հաստատում Սերբիայի կողմից զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---