Իրանում շարունակվում է շախմատի «Խազարի գավաթ 2016» միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 5 տուրից հետո կորցրել է ընդամենը մեկ միավոր և ուժեղագույնների մրցաշարում ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, գրում է Aravot.am-ը:
Խազարի գավաթի «A» խմբում հայտավորված է 14 երկրի 77 շախմատիստ:
Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013):
Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։
Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.
-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ
-բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ
Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է.
-թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010
-թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011
-2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։
2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։