Զեկույց. Հայաստանը Հարավային Կովկասի առաջատարն է գիտական գործունեության ոլորտում

Զեկույց. Հայաստանը Հարավային Կովկասի առաջատարն է գիտական գործունեության ոլորտում

PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) զեկույց է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված են գիտական գործունեության զարգացումները Հարավային Կովկասում 1996-2012 թթ.:

Ըստ զեկույցի, Հայաստանի գիտական ոլորտը մշտապես զարգացել է վերջին 15 տարում:

1960-ականներին գիտական առաջընթացի փաստագրման, հետազոտման և գիտական առաջընթացի միտումների պարզաբանմանն ուղղված ջանքերը սկիզբ դրեցին գիտության և գիտական քաղաքականության հետազոտմամբ զբաղվող գիտությանը` գիտաչափությունը: Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական ցուցանիշ է: Գրախոսված հրապարակումների քանակի ավելացումը մի կողմից, և հրապարակումների հղումների քանակը մյուս կողմից` համարվում են գիտական առաջընթացի ցուցանիշ:

CRRC-ը ներկայացրել է Հարավային Կովկասի երկրներում գիտական ոլորտի մի քանի կարևոր ցուցանիշներ: Առաջին ցուցանիշը երկրի գիտական կազմակերպությունների անդամ ակադեմիկոսների կողմից գրախոսվող հրապարակումների քանակն է: Հայաստանն առաջատար է այս ցուցանիշով:

1996-2012 թթ. Հարավային Կովկասի հեղինակների գրախոսված հրապարակումների հղման գործակիցը

Երկրորդ ցուցանիշը հղումով և առանց հղումի գիտական հրապարակումների հարաբերակցությունն է: Ընդ որում, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հրապարակումների քանակն աճում է, դրանց հարաբերակցությունը` նվազում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է Վրաստանից, Ադրբեջանն ահամեմատ հետ է երկու երկրից:

Հաջորդ ցուցանիշը միջազգային համագործակցությունն է, որը չափվում է գրախոսված հրապարակումների գործակիցով, որոնք գրվել են տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համահեղինակության սկզբունքով: Ադրբեջանն այս ցուցանիշով հետ է մնում, մինչդեռ Հայաստանի և Վրաստանի գիտնականների համագործակցությունը դանդաղ, բայց անշեղորեն աճում է:

1996-2012թթ. համահեղինակությամբ գրված գրախոսված հրապարակումների գործակից

Եզրակացության մեջ ասվում է, որ գրախոսվող հրապարակումների քանակը ամենաարագ աճող ցուցանիշն է, որը ենթադրում է Հարավային Կովկասի երկրներում գիտական ընկերակցության դրական զարգացում: Սակայն դեռևս անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել ավելացնելու համար Հարավային կովկասի գիտնականների հրապարակումների քանակը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---