Վրաստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են դեպի Հայաստան գազի տարանցման հարցում![]() 7 մարտի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և «Գազպրոմի» միջև գործող համաձայնագիրն, ըստ որի Թբիլիսին ստանում է Հայաստան առաքվող գազի 10 տոկոսը որպես վարձավճար տարանցման համար, ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Ըստ նրա, Մոսկվան հավանություն է տվել մինչև 2016-ի ավարտը տարանցման պայմաններն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Թբիլիսիի առաջարկին: «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, մնում է միայն ստորագրել պայմանագիրը: Մինչև տարեվերջ կգործեն վերջին տարիներին գործող համաձայնագրով նախատեսված պայմանները` Վրաստանը կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի 10 տոկոսը»,-ասել է Կալաձեն լրագրողներին: Ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր, թե «Գազպրոմը» սպառնում է դադարեցնել գազի տարանցումը Վրաստանի տարածքով, եթե վերջինս չհամաձայնվի առաջարկվող պայմաններին, այն է` դեպի Հայաստան գազի առաքման դիմաց հաշվարկներում հումքային ձևից անցնել արժութային հաշվարկի: «Գազպրոմը» զգուշացրել էր, որ հակառակ դեպքում ՀՀ գազի մատակարարումն ամբողջությամբ կիրականացվի Իրանի տարածքով: Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով: Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից:: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |