Իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Եվրոպա

Իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Եվրոպա

PanARMENIAN.Net - Թեհրանի վրայից պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Եվրոպա:

Մարտի 6-ին, Monte Toledo անունը կրող նավթային տանկերը, որը 1 մլն բարել նավթ է տեղափոխում, իսպանական Ալխեսիրաս նավահանգստում կանգնել է բեռնաթափման: Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը` Bloomberg գործակալությանը հղումով:

Գործակալության տվյալներով` Եվրոպա են շարժվում իրանական նավթով բեռնված ևս երեք տանկ: Դրանցից մեկը ուղևորվում է Ֆրանսիա, մյուսը` Ռումինիա, իսկ երրորդը` դեպի միջերկրածովյան նավահանգիստներից մեկը:

Ընդհանուր առմամբ իրանական նավթի արտահանումը փետրվար ամսին կազմել է օրական մոտ 1,4 մլն բարել: Մարտ ամսին այն կարող է հատել 1,5 մլն բարելի շեմը: Մինչև պատժամիջոցների կիրառումը Իրանը օրական արտահանում էր 2,3 մլն բարել նավթ, գրում է Tert.am-ը:

Այն մասին, որ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա է արտահանվել նավթի առաջին խմբաքանակը, Թեհրանը հայտարարել էր դեռևս փետրվարի 14-ին: Գնորդների թվում նշվել էր ֆրանսիական Total էներգետիկ կոնցեռնը, ինչպես նաև երկու ընկերություններ` Ռուսաստանից և Իսպանիայից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---