Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում անփոփոխ է մնում

PanARMENIAN.Net - «Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասվել է, անփոփոխ է մնում»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին առաջարկել է երկու երկրների հարաբերությունների բարելավման բոլոր հարցերի շրջանակի քննարկման միջկառավարական հանձնաժողով ստեղծել: «Հայաստանի ղեկավարը առաջարկել է հենց դա ստեղծել, եւ ոչ թե պատմաբանների եւ փորձագետների հանձնաժողով անցյալի հարցերի հետազոտման համար»,- ընդգծել է Սողոմոնյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---