Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կոչ կանի ԱՄՆ-ին կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան վարչակազմին կհորդորի կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Վաշինգտոնում նախատեսված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ: Թուրքիայի արտգործնախարարի այցի նպատակն է համաձայնեցնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները իրաքյան պատերազմի եւ քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---