Կոնվերս Բանկի աջակցությամբ երեխաներն արտերկրում կրթություն կստանան, մրցումների կմասնակցեն![]() 31 մարտի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Կոնվերս Բանկը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ներկայացրել են «Տաղանդավոր երեխաներ» համատեղ նախագիծը: Նախագծի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Ծրագրի շրջանակում երեխաները արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն կունենան, ինչպես նաև մասնակցելու տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների: «Այս գաղափարը շատ հետաքրքիր է և ծնվել է այն ժամանակ, երբ Բանկին ուղղվում էին բազմաթիվ դիմումներ՝ ֆինանսների բացակայության պայմաններում երաժշտությամբ զբաղվող երեխաների ուսման վարձը կամ միջազգային մրցումներին մասնակցության ծախսերը հոգալու խնդրանքով: Ես, սակայն, մասնագետ չեմ երաժշտության ասպարեզում և չեմ կարող դատել, թե արդյոք երեխան տաղանդավոր է, արժանի է ներկայանալ մրցույթին: Դրանով պետք է զբաղվեն այդ ոլորտի մասնագետները, տվյալ դեպքում՝ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը», - նախագծի ներկայացման ժամանակ ասաց Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ տաղանդավոր երեխաները ցանկացած պետության մտավոր և ստեղծագործական հիմնական ռեսուրսն են: «Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական հնարավորությունների բացակայության պայմաններում տաղանդի բացահայտումը դժվարությունների է հանդիպում: Նախագծի օգնությամբ մենք կկարողանանք բացահայտել և աջակցել տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական պոտենցիալը», - նշեց Դավթյանը՝ հավելելով, որ նախագիծը երկարատև գործակցության հնարավորություն կտա՝ հետագայում ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ: Նախագծի համար Կոնվերս Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար՝ AMD 1930046434020200, որին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը 2010-ին ստեղծել են Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները: Այն իրականցնում է կրթական և բարեգործական ծրագրեր՝ դասական երաժշտության ոլորտում: Եռյակի կազմում դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն է, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի գործունեության մանրամասները ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան եռյակում հանդես եկող դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում Երևանում և մարզերում, Արցախում երեխաների համար վարպետության դասերի անցկացմանը, հանդես գալով անվճար համերգներով: «Այդ ծրագրերի նպատակն է, որ երեխաները զգան երաժշտության մթնոլորտը, դասական երաժշտության գլուխգործոցներ լսեն: Դա շատ կարևոր է, ի դեպ, մարզերում տաղանդավոր երեխաներ շատ կան, ներուժը մեծ է», - ասաց Գրիգորյանը: Միաժամանակ նա նկատեց, որ հիմնադրամը երբեք նպատակ չի դրել մասսայականացնելու այդ ծրագրերը՝ միայն զանգված ապահովելու նպատակով, այլ փորձել է մշակել դրանք անհատական մոտեցմամբ: Դաշնակահարուհին ներկայացրեց հիմնադրամի կողմից աջակցություն ստացած շնորհալի երեխաների նվաճումներն ու ձեռքբերումները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ համաշխարհային բեմում: Նախագծի ներկայացմանը համերգ հաջորդեց, որի ժամանակ ելույթ ունեցան Հիմնադրամի հովանու ներքո հանդես եկող երեխաները: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ: Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ անձնակազմով, որի շնորհիվ բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |