ՀՀԿ խմբակցության ղեկավար. Երբեք չենք խնդրել ԼՀՂ-ում խաղաղապահներ տեղակայել, բայց եթե պնդեն՝ դեմ չենք![]() 8 ապրիլի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե հայկական կողմը որևէ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, սակայն ըստ նրա՝ նաև դեմ չեն եղել դրան: «Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Հարցին, թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Բաղդասարյանը նշել է, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, նման քննարկումներ և առաջարկություններ կան: «Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել: ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառույցը: Մեր հույսը պետք է դնեք մեզ վրա։ Հորդորել և հորդում եք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»,- ասել է նա: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ասել է, որ քանի դեռ կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա: Նա նշել է, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ: «Չեմ բացառում, որ նման ծրագիր քննարկվի»: Հարցին, թե ինչու պետք է հայկական բանակը 80-ականների զենքերով է կռվի, Ռուստամյանը պատասխանել է. «Իհարկե, տեխնիկայի համեմատությունն ի օգուտ մեզ չի եղել,բայց կան միջոցներ, որոնք ուղղակի արգելված են, և մեզ պետք էլ չէր, որ ձեռք բերեինք, բայց նկատի ենք ունենում, ինչ հակառակորդ ունենք: Այդ մարտավարություն էլ պետք է քննարկել: Պետք է սպառիչ վերլուծություն անել»: Խաղաղապահների տեղակայումը ենթադրվում է Մադրիդյան սկզբունքներով: 2015 թվականին «Վեդոմոստի» պարվերականի հետ զրույցում ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը հայտնել էր, որ կարգավորման տարրերից պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, շեշտելով, որ «Եթե և երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Նա նաև նշել էր, որ խոսքը գնում է բացառապես համապարփակ կարգավորման մասին. «Չի կարելի վերցնել միայն մեկ ասպեկտն ու պնդել, որ դա է կարգավորման հիմքը։ Խաղաղ կարգավորումը պետք է դիտարկել իր ամբողջ ծավալով»,- ասել էր նա: ՀՀ նախագահը՝ Deutsche Welle-ին. Երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |