Ավիացիոն ինտիտուտի հայ կուրսանտների պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է

PanARMENIAN.Net - Մարշալ Խանփերյանցի անվան Ավիացիոն ինտիտուտի հայ կուրսանտների պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նրա խոսքերով, ինստիտուտում դասավանդման մեթոդիկան եւ տեխնիկական համալրվածությունը պատասխանում է ժամանակակից պահանջներին: «Այն, ինչ ես տեսա, հավանեցի: Ինստիտուտը 200 սովորող ունի. այդպիսին են Հայաստանի պահանջները: Եթե պետք է, ավելին կլինեն, ոչ մի խնդիր չկա: Այտեղ շատ բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմ կա»,- ընդգծել է գեներալ Միխայլովը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---