ԵԽԽՎ մշակույթի հուշարձանների գծով առաքելությունը մայիսին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան20 փետրվարի 2007 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հուշարձանների մշակույթի գծով առաքելությունը կայցելի Հարավային Կովկաս այս տարվա մայիսին: Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի մշակութային ժառանգության հարցերով զեկուցող Էդվարդ Օ` Խարան: Նրա խոսքերով, առաքելության այցը տարածաշրջան, որ կայանալու էր անցյալ տարվա աշնանը, չկայացավ եղանակային պայմանների պատճառով, եւ նրանք որոշեցին իրականացնել այդ այցը մինչեւ ամառ: Ըստ Է.Օ`Խարայի, առաքելության անդամները դեռեւս շատ հարցեր չեն համաձայնեցրել: «Իմ գլխավորած առաքելությունը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ պատմամշակութային հուշարձաններով, դրանց վիճակով, եւ ես երբեք չեմ անում քաղաքական հայտարարություններ, հակառակը, փորձում եմ տարանջատել քաղաքականությունը մշակույթից»,-ընդգծել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ առաքելությունը տարածաշրջան է ժամանելու ուսումնասիրելու համար Նախիջեւանում` Հին Ջուղայում հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացման փաստը, ինչպես նաեւ ուսումնասիրելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում գտնվող այլ հուշարձաններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |