Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ համագործակցության ամրապնդմանը ԵՄ շրջանակներում

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակները հանձնեց Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլենը (նստավայրը` Բելգիա): Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ երկկողմ շփումների աշխուժության առումով: Նա նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հայաստան - ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակներում Բելգիայի հետ առավել սերտ համագործակցության հաստատումը` կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրագործման եղանակով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարարը բարձր գնահատեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակեպություններում մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումները: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---