Հայաստան-Գվատեմալա խաղն ու հավաքականի ռմբարկուների թարմացված ցուցանիշները 1 հունիսի 2016 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Դառնալով հեթ-տրիկի հեղինակ Հայաստան-Գվատեմալա ընկերական խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։ Հայաստան-Գվատեմալա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Էդգար Մանուչարյանը խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։ Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։ Վերջապես Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոանն իրենց առաջին գնդակները խփեցին հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստը։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։ Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |