Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան

Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք): Մինչ այդ, Չարչօղլյանը զբաղեցնում էր Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել էր Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 Ուշագրավ
---