ԹԲԻԼԻՍԻՆ ԿՐԿԻՆ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոսկվան պետք է մտածի Բաթումիից եւ Ախալքալակից ռուսաստանյան ռազմական բազաների դուրսբերման, այլ ոչ թե Վրաստանի տարածք լրացուցիչ ռուսական զինվորական ստորաբաժանումներ մտցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն` մեկնաբանելով ՌԴ Պետդումայում քննարկված հարցը` Վրաստանում հակաահաբեկչական գործողություններին ռուսական ստորաբաժանումների հնարավոր մասնակցության մասին: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, Սիխարուլիձեի խոսքերով` Ռուսաստանի ռազմական բազաների դուրսբերումը Վրաստանի տարածքից Ռուսաստանի եւ Վրաստանի միջազգային պարտավորությունն է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---