Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները Հայաստանի բնակչության հետ մեկտեղ, սգում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի խոսքերով, Միացյալ Նահանգները արժանին են մատուցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի կյանքում կատարած ներդրումների` սկսած Ազգային միասնություն այլախոհական կուսակցության շարքերում 1960-70-ականներից մինչեւ խորհրդային իշխանությունից Հայաստանի անկախացումը նրա կատարած աշխատանքով մինչեւ կառավարության ղեկավարումը 2000թ. ի վեր: Վարչապետը եղել է Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերը, մասնավորապես նախագահելով Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կառավարման խորհրդում ու կուռ կազմակերպական հիմքերի վրա դնելով ծրագիրը: Այս տխուր առիթով ես իմ ցավակցություններն եմ հղում ողջ հայ ժողովրդին»,-ասվում է ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի ուղերձում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---