ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը Թբիլիսի: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են Հայաստանի գործադիր իշխանության, հասարակայնության ներկայացուցիչներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, պատվիրակությունը կմասնակցի վերակառուցումից հետո հայ գրողների եւ հասարակական գործիչների Պանթեոնի բացման հանդիսավոր արարողությանը: Անցյալ դարի 30-ական թվականներին բացված Պանթեոնում թաղված են հայտնի հայ գրողներ Րաֆֆին, Սունդուկյանը, Թումանյանը, Մուրացանը, Նար-Դոսը: Վերակառուցողական աշխատանքներն իրականացվել են Թբիլիսիի եւ Երեւանի քաղաքապետարանների համատեղ ջանքերով` երկու երկրների նախագահների անձնական հովանավորության ներքո:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---