Ս. Շիշկարյովը Ցեղասպանության մասին. Ապաշխարանքի ուղին արիություն է պահանջում, սակայն ընդունակ են դրան քչերը 9 ապրիլի 2007 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մոտալուտ 92-րդ տարելիցի կապակցությամբ հայերին ուղղված ուղերձով է հանդես եկել ՌԴ Պետդումայի պատգամավոր («Միասնական Ռուսաստան» խմբավորում) Սերգեյ Շիշկարյովը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, պատգամավորի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Թանկագին բարեկամներ, ապրիլի 24-ին մարդկությունը գլուխ կխոնարհի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Գրեթե մեկ դար է բաժանում մեզ այդ ողբերգությունից, սակայն նման վերքերը շուտ չեն ապաքինվում: Ապաշխարանքի եւ հաշտեցման ուղին արիություն է պահանջում, սակայն ընդունակ են դրան քչերը: Վեճերը բուն Թուրքիայում եւ Եվրամիությունում ցեղասպանութայն փաստի ճանաչման շուրջ հաստատում են դա: Ցավոք, իրավիճակը Անդրկովկասում կրկին տագնապալի է: Ռազմական հակամարտությունը, որին կարող է հանգել Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունը, կարող է աղետ հրահրել: Ուժեղ եւ անկախ Իրանը թույլ է տալիս պահպանել տարածաշրջանային տերությունների շահերի հավասարակշռությունը, այդ թվում նրանց, ով անմիջականորեն սահմանակից է Հայաստանին: Սակայն եթե պատերազմ սկսվի այդ հավասարակշռությունը կխախտվի: Եվ մենք ձեր հետ միասին պատկերացնում ենք հնարավոր հետեւանքները: Ռուսաստանը վճռականորեն կողմ է խաղաղության պահպանմանը մեր հարավային սահմաններում, Հայաստանի հետ սահմաններում, Անդրկովկասի այլ երկրներում: Բավական է արյուն հեղել: Մենք իմաստնության եւ խոհեմության կոչ ենք անում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաեւ ժողովրդներին` չէ որ յուրաքանչյուր պատերազմի ժամանակ տուժում են անմեղները: «Գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, ես, առաջին հերթին, մտածում եմ խաղաղության մասին մեզնից յուրաքանչյուրի, մեր երեխաների, մոլորակի մեր հեռու եւ մոտիկ հարեւանների համար»,-հայտարարել է ռուս պատգամավորը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | 11-րդ Fastex Meetup-ը. Քննարկվել են Web3-ի վերջին միտումները Անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին Զախարովան․ Գրիգորյանը նվաստացնում է իր ժողովրդին՝ ՌԴ–ին մեղադրելով ԼՂ-ն կորցնելու մեջ «Կարծում եմ, որ կան բաներ, որոնք չի կարելի մեկնաբանել, չունենալով բժշկական կրթություն»,–ասել է նա Պետդեպի զեկույց․ ՀՀ կառավարության աշխատանքը ոչ ամբողջովին է համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին Նշվում է, որ կառավարությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ցույց է տվել ջանքերի ընդհանուր աճ Հունիսի 12–ին ԱԺ մոտ ցույցը լուսաբանող 8 լրագրող տուժող է ճանաչվել, քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Ոստիկանության գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ |