Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է29 հուլիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: «ԱԱԾ Ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում եք, դրա համար մենք էլ ենք կրակում: Բայց մենք չենք կրակում նրանց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունը ապահովելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով, վիրավորված Խանդոյանին բուժօգնություն է ցուցաբերվում գնդի տարածքում: «Ձախ ոտքի փափուկ հյուսվածքի վնասվածք է ստացել», - հայտնել է Ավետիսյանը: Միաժամանակ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ զինված խումբը խախտել է իրավապահների պահանջը՝ չկրակել: «Կրակոցներ և կրակահերթեր են հնչել գնդում, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, իրենց կողմից վիրավորվել է Խանդոյանը», - պարզաբանել է Ահարոնյանը: «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: «Բանակցությունները չեն շարունակվում», - նշվում է գրառման մեջ: Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |