Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում մրցումային առաջին օրը պայքարը սկսեցին նաև մարմնամարզիկները։
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիակա կոմիտեն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։
Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում Եվրոպայի 2016-ի չեմպիոն է, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն:
Կարդացեք նաև՝ Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը և ձյուդոյիստ Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը