Մարմնամարզիկ Մերդինյան. Եզրափակչում բարդացնելու եմ վարժությունը![]() 9 օգոստոսի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ, նժույգթափերի վրա հանդես եկող Հարություն Մերդինյանը գոհ է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր ունեցած արդյունքից: Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ: «Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Եզրափակչին աշխատելու եմ ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում»- Ռիոյում ասել է Մերդինյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա օգոստոսի 14-ին: Օգոստոսի 7-ին Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Կարդացեք նաև՝ WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |