2016 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ում արտադրվել է ավելի քան 11.5 մլրդ հատ ծխախոտ: 2015 թվականի միևնույն ժամանակաշրջանի համեմատ ծխախոտի արտադրության աճը կազմել է 23%:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծխախոտի արտադրության ծավալը կազմել է 66.365 մլրդ դրամ՝ մոտ $139 մլն, աճը 2015 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 13.6%:
Արտադրված ծխախոտի ավելի քան 70%-ը սպառվել է ՀՀ-ից դուրս: Ընդհանուր արտահանումը կազմել է 46.630 մլրդ դրամ կամ ավելի քան $97.7 մլն՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի 41.631 մլրդ դրամի կամ մոտ $87.2 մլն դիմաց: Արտահանման աճը կազմել է մոտ 12%:
ԱՊՀ-ին է բաժին ընկնում հայկական ծխախոտի արտահանման ընդամենը 5.6%-ը՝ 2.645 մլրդ դրամ: ԱՊՀ-ից դուրս է սպառվել համարյա 44 մլրդ դրամի հայկական ծխախոտեղեն:
Սպառման հիմնական շուկան Իրաքն ու Սիրիան են:
Կարդացեք նաև՝ Բարի գալուստ Իրաք. Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ