ՀԱՊԿ-ը կգլխավորի ՀՀ ներկայացուցիչը. Նշանակումը՝ հոկտեմբերի 14-ին 7 սեպտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Իմ հետնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի ներկայացուցիչը, կոնկրետ ով, հիմա չեմ կարող ասել…Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ՀԱԽ նիստում»,-ասել է Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ասվում է նաև, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը համաձայնեցրել է Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգը, որն անցնելու է նախագահների մակարդակով: Նիստն անցել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ: Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: Դեռևս 2015-ի դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին պետք է որոշվի, թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային: «Ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, համենայն դեպս՝ սա տրամաբանական է», - ասել էր ՌԴ նախագահի օգնականը: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |