ՀԻՆԳ ՀԱՅԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՊԱՀՎՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, որ Մոսկվայի Թատերական կենտրոնում պատանդների ազատման գործողության ավարտից հետո, հինգ հայ պատանդներից երկուսը գտնվում են հիվանդանոցում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի օգնական Գագիկ Սայադյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքացի Թամարա Գեւորգյանի եւ Ռուսաստանի քաղաքացի Կարեն Հայրապետյանի կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչ վերաբերում է մյուս երեք պատանդներին` Արմեն Առաքելյանին, Մյասնիկ Զաքարյանին եւ Մարգարիտա Աղաբաբովային, ապա նրանց վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն հաջողությամբ ավարտել են պատանդների ազատման գործողությունը, որի հետեւանքով սպանվել է 32 ահաբեկիչ: Լրջորեն տուժել են նաեւ տասնյակ պատանդներ, որոնց թվում կան զոհեր:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---