ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կոմից Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերը մարդասիրականից վերածվել են զարգացման ծրագրերի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները Հայաստանում հետեւողականորեն իրագործել են օգնության ծրագրեր, որոնք վերջին տասը տարիների ընթացքում զգալիորեն փոխել են իրենց ուղղվածությունը: Տվյալ պահին, ընդգծել է դեսպանը, մարդասիրական ծրագրերը, որոնք նախատեսում են սննդամթերքի, վառելիքի տրամադրում, փոքր մաս են կազմում, «շեշտը դրվում է անցումային շրջանում զարգացման ծրագրերի աջակցման վրա»: Ջ.Օրդուեյի գնահատականով, մեծ դեր է հատկացվում «Հայաստանի կառավարության, սփյուռքի եւ հասարակական կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի համագործակցության» մակարդակին եւ որակին: Դեսպանը նշել է նաեւ, որ դա թույլ կտա իրականացնել ավելի ավելի ծավալուն ծրագրեր: «Այդ ծրագրերի համատեքստում մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր կոնցեպցիա հետագա բարեփոխումների համար, որի շրջանակներում արդեն որոշ նվաճումներ կան»,- ասել է Ջ.Օրդուեյը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---