Թուրքական ԶԼՄ-ն ՀՀ սպառազինության Իսկանդեր-Է-ն Իսկանդեր-Մ է անվանել ու տեղադրել հեռահարության քարտեզ![]() 22 սեպտեմբերի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանամետ Dunyabulteni լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիային՝ անվանելով այն «Իսկանդեր-Մ» : Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի (Իսկանդեր-Է-ն ունի մինչև 300 կմ հեռահարություն): Շեշտվում է, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի արևելյան տարածքի համար: Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները: Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ կան Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: Հրապարակով անցել են անօդաչու սարքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայանները, որոնք նախատեսված են ապակազմակերպելու հակառակորդի զենքերի և զորքերի ղեկավարման համակարգերը, ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաները, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |