Աշնանային ծառատունկ. «Էյ Թի Փի»-ն մոտ 200.000 ծառ և թուփ կտնկի ՀՀ-ում և Արցախում![]() 3 հոկտեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Այս աշնանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում տնկել մոտ 200.000 պտղատու և դեկորատիվ ծառ և թուփ։ 1994թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ և 2005 թ.-ից սկսած՝ իրականացրել բնապահպանական կրթություն: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկ իրականացնող խոշորագույն ծրագիրն է, որն իր գործունեության 22 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթության կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1100-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և հազարավոր գյուղաբնակների ապահովել կենսական անհրաժեշտության միջոցներով: 2016-ի մայիսի 5-ին «Էյ Թի Փի» հիմնադրամը («Հայաստան ծառատունկ ծրագիր») տնկել է Հայաստանում հինգ միլիոներորդ ծառը: 2016-ի գարնանը Հայաստանի և Արցախի 125 տեղամասում տնկվել է լրացուցիչ 68.607 ծառ, որոնք 1994-ից ի վեր տնկված ծառերի քանակը հասցրել են 5 մլն 21.249 -ի: 2016-ին «Էյ Թի Փի»-ն միացել է «Կանաչ բիզնեսը՝ հանուն բնության» (Ecopreneurs for the Climate) շարժմանը, որի շրջանակներում, մեկ շաբաթվա ընթացքում, աշխարհի տարբեր քաղաքներում կլիմայի փոփոխությունը կանխարգելող նորարարական հարթակներ են քննարկվելու և առաջադրվելու է ոլորտի առաջատար կազմակերպության կամ անհատ ակտիվիստի թեկնածությունը՝ Մարաքեշում կայանալիք «Կլիմայի փոփոխություն» համաշխարհային համաժողովի ուղեգրի համար: «Կանաչ բիզնեսը՝ հանուն բնության» ծրագրի նպատակն է խթանել կանաչ բիզնեսը և այնպիսի լուծումներ, որոնք կկանխարգելեն և կնվազեցնեն կլիմայական փոփոխությունները։ Երևանյան միջոցառումը տեղի կունենա 2017-ի օգոստոսի 24-ին, Impact Hub Yerevabn-ում: Լավագույն բնապահպանական կազմակերպությունների, ձեռնարկատիրությունների ներկայացուցիչներ և հասարակական ակտիվիստներ հնարավորություն կունենան մասնակցելու միջոցառմանը: «Ամեն տարի սեպտեմբերը Սինոփսիսում հայտարարվում է համայնքային ծառայություններ մատուցելու ամիս», - նշել է «Սինոփսիս Արմենիա»-ի հանրային կապերի և համայնքային ծրագրերի ղեկավար Գայանե Մակոսյանը: «Այս տարին էլ ավելի առանձնահատուկ է, քանի որ տոնում ենք ընկերության 30-ամյակը, ինչի առթիվ շուրջ 70 աշխատակիցների հետ մասնակցեցինք Միրաք համայնքի տարածքում գտնվող սոճիների պուրակի մաքրման աշխատանքներին: Մենք գնահատում ենք «Էյ Թի Փի»-ի հետ մեր բացառիկ գործընկերությունը ու հիմնադրամի աշխատակիցների հմուտ և հանձնառու մոտեցումը մեր բոլոր համատեղ միջոցառումներին»,- ասել է նա: Այս տարի «Էյ Թի Փի»-ն մերկնարկեց «Ամրացրու՛ արմատներդ» խորագրով կանաչ այցեր դեպի Կարինի մեր տնկարան: Նախորդ այցերը տնկարաններ բերեցին մի քանի տասնյակ հյուրերի, իսկ առաջիկա կանաչ այցերին կարող եք միանալ հոկտեմբերի 1-ին և 21-ին: Այցի վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում: Այցերի ընթացքում, ըստ ցանկության, հնարավոր է նաև նվիրատվություն կատարել՝ 20 ԱՄՆ դոլարի չափով: Կարդացեք նաև՝ Տնամերձ տնկարանների ծրագրով եկամտի աղբյուր է ստեղծվում Տավուշի գյուղերում. Աճեցվում է ավելի քան 3500 ծառ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |