ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Մոսկվայի թատերական կենտրոնում պատանդներ վերցրած ահաբեկիչների գործողությունները կարող են այնտեղ հանգեցնել ագրեսիայի կովկասցիների նկատմամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարեց Մոսկվայի հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: Համաձայն ակումբի «թեժ գծի» տվյալների, արդեն երեկ երկու հարձակում է տեղի ունեցել կովկասցիների վրա: Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայերի մոտ շատ խնդիրներ են առաջացել անձնագրային վերահսկողության ուժեղացման արդյունքում: Հոկտեմբերի 24-ին երեք ժամվա ընթացքում նրանցից ավելի քան 60 բողոք է ստացվել, ինչը սովորաբար լինում է մեկ շաբաթում: Տվյալ դեպքում հայերին հիմնականում անհրաժեշտ է լինում իրավաբանական եւ հոգեբանական օգնություն, սակայն Սմբատ Կարախանյանը մտահոգություն հայտնեց, որ շուտով կարող են ահազանգեր ստացվել բռնության ենթարկված հայրենակիցներից:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---