ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԴՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԿԱ ՄԵԿ ՀԱՅԻ ԱԶԳԱՆՈՒՆ

PanARMENIAN.Net - Մոսկվայի թատերական կենտրոնում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված օտարերկրացիների ցուցակում կա մի հայուհու ազգանուն: Ռուսաստանի «Նովոստի» գործակալությունը տեղեկացրել է, որ պատանդների մեջ է Հայաստանի քաղաքացի Թամար Գեւորգյանը: Եղած տվյալների համաձայն, ահաբեկիչները խոստացել են այսօր ազատ արձակել արտասահմանյան քաղաքացիների մեծ խումբ, որոնց թիվը 70-ից ավել է: Միեւնույն ժամանակ, թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ահաբեկիչները Մոսկվայից հեռախոսով կապվել են Թուրքիայում եւ Արաբական Էմիրություններում գտնվող որոշ անձանց հետ: Այդ հեռախոսային խոսակցությունների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ահաբեկիչները բանակցություններ են վարում իրենց ընդունելու հնարավորություն ունեցող որեւէ երկիր գտնելու նպատակով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---