Ծեծկռտուք փախստականների ֆրանսիական ճամբարում. Կա 1 սպանված և վիրավորներ

Ծեծկռտուք փախստականների ֆրանսիական ճամբարում. Կա 1 սպանված և վիրավորներ

PanARMENIAN.Net - Ծեծկռտուք է տեղի ունեցել ֆրանսիական Պա դե Կալե դեպարտամենտում գտնվող փախստականների ճամբարում, որի արդյունքում 1 մարդ զոհվել է, երկուսը` հոսպիտալացվել, հայտնում է France-Press գործակալությունը դեպարտամենտի պրեֆեկտուրայի ներկայացուցչի վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան Նորան Ֆոնտ կոմունայում, ծեծկռտուքին մասնակցել են Սուդանից և Էրիթրեայից եկած փախստականները: Այդ ճամբարում 150-200 միգրանտ կա: Նորան Ֆոնտը Կալեից մոտավորապես 60 կմ հեռավորության վրաէ:

Սա փախստականի սպանության առաջին դեպքն է նման հանգամանքներում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս պահի դրությամբ առնվազն 9.000 ապօրինի միգրանտ է ապրում ֆրանսիական Կալեում, որտեղ սկսվում է Եվրաթունելը: Նրանք ցանկացած հնարավորություն են որոնում Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Փախստականների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը սեպտեմբերին հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 24-ն այդ ճամբարը պետք է ամբողջությամբ տարհանվի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---