Քոչարյան-Ալիեւ հաջող բանակցությունների դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացել սահմանը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն Սանկտ-Պետերբուրգում հունիսի 9-ին, որպեսզի քննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Բանակցությունների հաջողության դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացել սահմանը Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է պաշտոնաթող դիվանագետ, Թուրքիայի հայկական հետազոտությունների ինստիտուտի (ASAM) տնօրեն Օմեր Լյուտեմը: Նրա խոսքերով, «հակամարտության կարագավորումը կարող է օգնել հարաբերությունների նորմալացմանը, սակայն դա բավական չէ սահմանների բացման համար»: «Թուրքիան պնդում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներից»,- ասել է նա: Լյուտեմն ընդգծել է, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Անկարայի նախապայմաններից մեկն է Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: «Եթե նախագահները կարողանան պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին եւ յոթ հարեւան շրջաններից հայկական զորքերի դուրս բերման մասին, ապա որոշումը կընդունվի: Սակայն Անկարայի դիվանագիտական աղբյուրները արագ որոշում չեն սպասում, քանի որ այլ խնդիրներ եւս կան. զորքերի դուրս բերման ժամկետը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցքի խնդիրը, հանրաքվեի անցկացման ու գաղթականների վերադարձի ժամկետը»,- նշել է Լյուտեմը, գրում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---