Պուտինի առաջարկները կարեւոր եւ հետաքրքիր են ԱՄՆ-ի համար

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները շահագրգռված են հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Աստանայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Ռուդը: Նրա խոսքերով, նախագհ Պուտինի առաջարկներն այդ առումով կարեւոր եւ հետաքրքիր են եւ ԱՄՆ-ն հուսով է, որ դրանց քննարկումը կշարունակվի փորձագետների մակարդակով: Մամլո ասուլիսին ներկա Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Կիսլյակն, իր հերթին, նկատեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի առաջարկել ՀՀՊ համակարգ ծավալել Ադրբեջանում: «Գաղափարն այն է, որ ՀՀՊ համակարգ Ադրբեջանում չստեղծվի, եւ հետո, մենք չենք կարող առաջարկել համակարգ ծավալել երրորդ պետության տարածքում: Իսկ գաղափարը նրանում է, որ օգտագործվի առկա, գոյություն ունեցող ռադարը, քանի որ այդ ռադարը անցել է ժամանակի փորձությունը եւ շատ արդյունավետ է, թույլ է տալիս հետեւել հրթիռների ցանկացած թողարկումներին Մերձավոր եւ Միջին Արեւելքի շրջանում, այսինքն այնտեղ, որտեղ հնարավոր է նոր հրթիռների ստեղծում»,-հավելել է Կիսլյակը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



ՌԴ նախագահ Վ.Պուտինը հունիսի 7-ին Գերմանիայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում առաջարկեց ԱՄՆ նախագահին որպես ՀՀՊ խնդրի լուծում համատեղ օգտագործել Ռուսաստանի կողմից Ադրբեջանում վարձակալվող ՌԼԿ-ն: Իր հերթին Բուշն ասաց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ռազմավարական երկխոսություն վարել հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ զինվորականների եւ դիվանագետների մասնակցությամբ»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---