Լեւոն Արոնյանը նվաճեց Մեքսիկայում կայանալիք Շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճեց Մեքսիկայում կայանալիք Շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Երեքշաբթի, երկրորդ շրջանի վերջին պարտիայում, Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ: Հանդիպման ընդհանուր հաշիվը գրանցվեց 3,5:2,5 միավոր ի օգուտ Արոնյանի:



Ճեմպիոնի կոչման համար մրցաշարին մասնակցելու իրավունք ժամկետից շուտ նվաճել էին Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), որոնք հինգ պարտիաներում համապատասխանաբար հաղթեցին Եվգենի Բարեեւին (Ռուսաստան) եւ Գատա Կամսկուն (ԱՄՆ) միանման 3,5:1,5 հաշվով:



Աշխարհի առաջնությանը կմասնակցեն ութ գրոսմայստերներ, որոնցից չորսն արդեն հայտնի էին: Դա աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն է (Ռուսաստան), նրա հայրենակիցներ Պյոտր Սվիդլերը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, ինչպես նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), հաղորդում է chess-portal.net-ը:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---