Սպիտակ տունը չի դիտարկում Վլադիմիր Պուտինի առաջարկը որպես խաղ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ԱՄՆ-ի հետ Ադրբեջանում տեղակայված ՌԼԿ-ի համատեղ օգտագործման հնարավորության մասին, ՀՀՊ հարցում երկու երկրների համագործակցության շրջանակներում կառուցողական քայլ է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Թոնի Սնոուն: Նրա խոսքերով, այժմ հիմք կա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսության համար: «Ինչպես գիտեք, բարդությունը նրանում էր կայանում, որ մինչ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը Ռուսաստանը վճռականորեն դեմ էր ցանկացած հակահրթիռային պաշտպանության, սակայն այժմ պարզվում է, որ դա այդպես չէ, եւ մենք դիտարկում ենք դա որպես կառուցողական քայլ դեպի առաջ»,-ասել է Ջ.Բուշի մամլո քարտուղարը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն չի դիտարկում այդ առաջարկը որպես խաղ: «Մենք դիտարկում ենք Պուտինի առաջարկը որպես լավագույն համակարգի որոնման համատեղ ջանքերի փորձ, որը կապահովի մեր բոլորիս անվտանգությունը»,-ասել է Սնոուն` հիշեցնելով, որ մոտակա շաբաթների ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կրկին կհանդիպեն Քեննեբանքպորտում (Մենի նահանգ) եւ կկարողանան քննարկել այդ հարցը:



Սնոուն հավելել է, որ ռուսական առաջարկի եւ ՀՀՊ-ի վերաբերյալ խորհրդակցություններ են նախատեսվում նախարարական մակարդակով եւ ազգային անվտանգության քարտուղարների մակարդակով, ասել է Սնոուն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ Պուտինը Բուշի հետ բանակցություններում Հայլիգենդամում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում առաջարկեց ԱՄՆ նախագահին համատեղ օգտագործել Ռուսաստանի կողմից վարձակալած Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ ՀՀՊ համակարգում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---