Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա13 հունիսի 2007 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է որոշվի Երեւանում, այլ ոչ թե Կալիֆորնիայում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Սփյուռքը կամ հայկական հասարակական կազմակերպությունները չեն, որ պետք են որոշեն, թե ով է լինելու Երեւանում ԱՄՆ դեսպան, այլ ԱՄՆ Սենատը: Եւ որքան արագ դա կատարվի, այնքան լավ»,- ընդգծել է նա:Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը մերժող մարդը չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն ցեղասպանություն չի համարում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը արդեն հավանություն տվել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |