Apple-ը համալրված իրականության թվային ակնոց է մշակում![]() 15 նոյեմբերի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Apple կորպորացիան աշխատում է համալրված իրականության թվային ակնոցի ստեղծման վրա: Ըստ Bloomberg-ի աղբյուրների, այդպիսի ակնոցի ստեղծման նախագիծը նախնական փուլում է: Այժմ կորպորացիան տարբեր թեստային հետազոտություններ է անցկացնում: Նշվում է, որ հատուկ դիսփլեյներով ակնոցը կկարողանա միանալ iPhone-ին, սակայն սմարթֆոններից պատկերներն ու տեքստերը կհայտնվեն դիսփլեյների վրա, գրում է Gazeta.ru-ն: Ըստ գործակալության, եթե Apple-ի ղեկավարությունը հավանություն տա գյուտին և գործարկի դրա զանգվածային արտադրությունը, այն վաճառքում կհայտնվի 2018-ից ոչ շուտ: Ավելի վաղ Google ընկերությունը ներկայացրել էր Cardboard Plastic ակնոցը, որը թույլ է տալիս վայելել «իսկական» իրականությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |