Զինվորների ապահովագրական վճարի ավելացման ծրագիրը՝ ՊՆ և մտավորականների քննարկման առանցքում15 նոյեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Կառավարության որոշման համաձայն՝ հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կգանձվի: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները: 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։ Կարդացեք նաև՝ ԿԲ պաշտոնյա. Զինվորներին ապահովագրող հիմնադրամը պետբյուջեից առանձին է լինելու Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |