Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում գրեթե 600.000 մարդ է այցելել

Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում գրեթե 600.000 մարդ է այցելել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել:

«Այվազովսկու աշխատանքների ցուցադրության առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ հանրության հետաքրքրությունն ավելի մեծ է լինելու, քան Վալենտին Սերովի հաջողված ցուցահանդեսի դեպքում: Զանգվածային աժիոտաժի բացասական հետևանքներից թանգարանին հաջողվեց խուսափել նորամուծությունների շնորհիվ: Առաջին անգամ պատկերասրահի աշխատանքում Այվազովսկու ցուցահանդեսի համար մշակվեց այցելությունների սեանսների համակարգը, ներմուծվեց տոմսերի նախնական վաճառքի մեխանիզմը թանգարանի կայքում և տոմսարկղերում»,-ասել են թանգրանաում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ պատկերասրահի տվյալների, Այվազովսկու աշխատանքները եկել է դիտելու 598 832 մարդ, իսկ Սերովի դեպքում` մոտ 486.000 այցելու:

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից: Ցուցասրահներ այցելուներին թույլ են տվել մտնել 250-հոգանոց խմբերով 30 րոպե ժամանակով:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---