Քրդերի դեմ պայքարում Թուրքիան հույսը կապում է ԱՄՆ-ի եւ Իրաքի հետ

PanARMENIAN.Net - «Եթե պետք լինի, Թուրքիայի կառավարությունը լիազորված է ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքում այն բանի համար, որպեսզի վերջ տալ Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) ահաբեկիչներին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով, կառավարությունը շարունակում է քննարկումները զինված ուժերի հետ: «Եթե պետք լինի, մենք նահրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ PKK-ին շարունակել հարձակվել մեզ վրա»,- ընդգծել է նա:



Ինչպես գրում է Cihan News Agancy-ն, Անկարան հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը ՆԱՏՕ-ում եւ ցանկանում է, որպեսզի Իրաքի իշխանությունները եւ Միացյալ Նահանգները վերջ տան PKK-ին: Ինչ վերաբերում է քրդերի դեմ պայքարում ամերիկյան եւ իրաքյան խոստումներին, Էրդողանը ասել է. «Ես ցանկանում եմ դրանում վստահ լինել»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---